Переведите на русский язык. Շատ վաղուց հեթանոս հայերը Նոր տարին տոնում էին գարնանամուտին։ Մի անգամ, Ամանորի նախօրեին, արտասովոր ցրտեր իջան Մասիսի կատարից և խուժեցին այգիներն ու դաշտերը։ Թորգոմը՝ Հայկ նահապետի հայրը, արմատով պոկեց ծիրանենին և տարավ տուն։ Նրա օրինակին հետևեցին մյուսները։ Ծառի ճյուղերից նվերներ ու զարդարանքներ կախեցին, գինովցան և սկսեցին պարել կանաչ հյուրի շուրջը։ Այդպես ծառը դրսից տուն մտավ և դարձավ տոնածառ։